հայ
2020թ․ դեկտեմբերի 24-ին Հայաստանի ներդրումների աջակցման կենտրոնը (ՆԱԿ) կազմակերպեց քննարկում նախատեսված գյուղմթերքի արտահանողների համար։

IFC Հայաստանի «Տնտեսական աճը» ծրագրի ղեկավար պարոն Արսեն Նազարյանը նշեց, որ քննարկումը կազմակերպվել է հայ արտադրողներին և արտահանողներին ներկայացնելու «Միջին Արևելքը Հայաստանի համար որպես այլընտրանքային շուկա» թեմայով ուսումնասիրությունը և արտահանողի ուղեցույցը՝ նպատակ ունենալով խթանել տեղական գյուղմթերքի արտահանումը դեպի Միջին Արևելքի երկրներ։ Ուսումնասիրության շրջանակներում թիրախավորվել են Միջին Արևելքի հետևյալ հինգ երկրները՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Կատար, Եգիպտոս և Հորդանան։

Արսեն Նազարյան

ՆԱԿ-ի ներդրումների հարցերով տնօրեն՝ պարոն Արամ Վարդանյանն ընդգծեց արտահանման շուկան դիվերսիֆիկացնելուն և տեղական արտահանողներին օգնելուն ուղղված ջանքերի նշանակությունը՝ թիրախավորելու Միջին Արևելքը որպես կարևոր և այլընտրանքային արտահանման շուկա հայ արտահանողների համար։ Ուսումնասիրությունն իրականացրել է ICARE հիմնադրամը, որի փորձագետները քննարկման ընթացքում ներկայացրեցին ուսումնասիրության առանցքային ուղղությունները և Միջին Արևելքի երկրներ արտահանման պահանջները։ Նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է ՀՀ Կառավարությանը և ՆԱԿ-ին․ նյութերը տեղադրված են ՆԱԿ-ի կայք էջում դրանք արտահանողներին հասանելի դարձնելու նպատակով։

http://isc.am/hy/inner/1632

Արսեն Նազարյան

ՀՀ կառավարության կողմից արտահանման շուկան դիվերսիֆիկացնելուն և արտահանմանը միտված օտարերկրյա ուղիղ ներդրումներ ներգրավելու ջանքերին ուղղված աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի «Տնտեսական աճը» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի հետ գործընկերությամբ: https://www.facebook.com/britishembassyyerevan